Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե գումարը հավասարապես բաժանվեր, կնկատվեր աշխատավարձերի աճ». Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Հասարակություն
Davit-Khajakyan

«Ելք» խմբակցության անդամները պոլիկլինիկաներում ոչ թե ստուգումներ են իրականացրել, այլ պարզապես գնացել են քաղաքացիների ահազանգերի հետքերով: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Առաջին ահազանգերը եղել են թիվ 19 և 16 պոլիկլինկաների հետ կապված: «2 դեպքում էլ գործ ունենք տնօրենի պաշտոնեական դիրքի չարաշահման հետ: Նրանք տարիներ շարունակ զբաղեցրել են այդ պաշտոնը, իրականացրել են կոռուպցիոն գործողություններ: Տարիներ շարունակ քաղաքապետարանը կամ չի իմացել կամ աչք է փակել դրա վրա, ինչն անընդունելի է»: Ըստ Դավիթ Խաժակյանի, այս պոլիկլինիկաների տնօրենները ծառայեցնում են պոլիկլինիկան գերշահույթներ ստանալու համար: Դրա համար օգտագործում են իրենց բուժաշխատողների հնարավորությունները, բայց Աշխատանքային օրենսդրությունից դուրս: «Թիվ 16 պոլիկլինիկայում գրանցված էին բազմաթիվ հաստիքներ, որոնք իրականում գոյություն չունեին: Հասկանալի է, որ այդ ամբողջ գումարը դուրս գրվելով, ի վերջո հայտնվում էր տնօրենների գրպանում: Ունենք տեղեկություններ, որ այդ պաշտոնները զբաղեցնում էին տնօրենի բարեկամի կողմից: Դավիթ Խաժակյանը պնդում է՝ ֆիկտիվ գրանցել են մարդկանց, որ այդ գումարը կարողանան փոխանցել և ստանալ: «Խոսքը գնում է մեկ պոլիկլինիկայի հաշվով մի քանի հարյուր հազար դրամի աշխատավարձերի ֆոնդի մասին: Աշխատողներին արձակուրդներ չեն տրամադրվել, այդ գումարները ևս ուղղվում են տնօրենին: Եթե այդ գումարը հավասարապես բաժանվեր աշխատակիցների միջև կնկատվեր աշխատավարձի զգալի աճ»: