Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համով-հոտով Երևան». հայկական խոհանոցի փառատոն Երևանում

Հասարակություն
ham6

Արդեն 4-րդ տարին է, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աջակցությամբ և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում կազմակերպեցին «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը մայրաքաղաքում։ Փառատոնի մեկնարկը սկսվեց «Միլեն» Շոու Բալետի գեղեցիկ կատարումով:Ելույթ ունեցան նաև «Սասուն» ավանդական պարի համույթը և այլք: Այս տարի փառատոնը անցկացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից այգում։Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվեցին Երևանի մի շարք ռեստորաններ,պատմելով հայկական ազգային ու եկեղեցական 13 տաղավար տոների մասին, իսկ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու և համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ուտեստները: Այս տարի ևս այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների խոհարարներ ու տարբեր բնագավառների ներկայացուցիչներ՝մասնակցելու սիրված փառատոնին։Մասնակիցները կարծես «մրցակցության մեջ» լինեին միմյանց հետ՝սրտատրոփ սպասելով խստապահանջ ժյուրիի գնահատականին։ Ժյուրիի կազմում էին՝Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը,  «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության  նախագահ, սիրված խոհարար Սեդրակ Մամուլյանը և Ռուզաննա Նահապետյանը։ Այս տարվա փառատոնը նվիրված էր մեր շատ սիրելի մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800 ամյակին:Այս տարի ևս մասնակիցները մրցեցին երեք անվանակարգերում՝լավագույն տեսք, համ և մտահաղացում ձևաչափերով։ Փառատոնի ընթացքում ժյուրիի ու մասնակիցների կողմից ընտրվեցին նաև լավագույն տաղավարների մի շարք անվանակարգեր՝ամենահյուրընկալ, ամենահամեղ ու ամենագեղեցիկ: Բացի այդ, խրախուսական մրցանակներ ստացան Երևանի թիվ 6, թիվ 9 արհեստագործական ուսումնարանները և «Վինոգրադ Վայն» ռեստորանը: Այս տարի ևս փառատոնի շրջանակում որոշվեց նաև տարվա երևանյան ուտեստը, որն այս անգամ նվիրված էր Երևանի հիմնադրման 2800 ամյակին։Նշված անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Վինոգրադ Վայն» ռեստորանի կողմից պատրաստված յուրահատուկ ու հետաքրքիր ուտեստը: Այսպիսով՝Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող ցանկացած փառատոն ունի նաև զբոսաշրջային բաղադրիչ՝ Երևանն ավելի գրավիչ դարձնել մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկների համար՝դրանով իսկ զարգացնելով փառատոնային զբոսաշրջությունը։ Գարիկ Ավետիսյան Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի