Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը արագ լքեց «դեպքի վայրը» (տեսանյութ)

Հասարակություն
katoxikos

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում ծեծկռտուք է տեղի ունեցել Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների ու նրան սատարողների միջեւ. Այս մասին հայտնում է hraparak.am կայքը։ Աղբյուրը նշում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն է անցկացրել եւ երբ դուրս է եկել եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ, սկսել են բղավել «Գարեգին, հեռացիր»։ Կաթողիկոսին պաշտպանողներն էլ ի պատասխան վանկարկել են՝ «վեհափառ, վեհափառ»։ Այնուհետեւ տեղի է ունեցել քաշքշուկ ու ծեծկռտուք։ Միջամտել է ոստիկանությունը։