A
A
Արամ Հակոբյանը ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա Ծռերի» դատական նիստը։ Դատավոր Արշակ Վարդանյանը մասնակի բավարարեց ամբաստանյան Արամ Հակոբյանի պաշտպանի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին միջնորդությունը։ 500 հազար դրամ գրավի գումարը վճարելուց հետո Արամ Հակոբյանը ազատ կազատվի։ Արամ Մանուկյանի պաշտպանն էլ դատարանին ներկայացրեց 9 պատգամավորների անձնական երաշխավորագրերը, նրա խափանման միջոցը նույնպես փոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարեց ընդմիջում, որպեսզի պաշտպաններն ապահովեն երաշխավոր պատգամավորների ներկայությունը դատարանում։