Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի և Սյունիքի մարզերը նոր մարզպետներ ունեն

Քաղաքականություն
nikol-11

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզպետ է նշանակվում «Նորք» հոգեբուժական կենտրոնի ղեկավար, Առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը։ Իսկ Սյունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Համբարձումյանը։ Միայն այս մարզերը դեռ չունեին նորանշանակ ղեկավարներ։ Մյուս մարզերում արդեն եղել էին փոփոխություններ եւ նախկին որեւէ ղեկավար չի վերանշանակվել։ Աշոտ Մարտիրոսյանը նշանակվեց միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ: Տարիներ շարունակ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: