Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Մենք սաբոտաժի կամ ռեւանշի կողմնակից չենք, անձամբ ես դեմ եմ քվեարկելու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled9

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում հայտարարեց, որ նոր Կառավարության գլխավոր գործիքը պոպուլիզմն է, սակայն դա չի կարող դառնալ աշխատատեղ կամ կոռուպցիայի դեմ պայքար. «Այո, ձեր Կառավարությունն անփորձ է։ Էյֆորիայի մասին, այո, մարդիկ պետք է երջանիկ լինեն, սակայն աշխարհի որեւէ Կառավարություն չի կարող մարդկանց ծրագրավորած երջանիկ դարձնել։ Այս ծրագիրը մակերեսային վերաբերումք է, երկակի տպավորություն է թողնում, որեւէ մասնագետ չի աշխատել դրա վրա, ինչ-ոը հատվածներ ստեղծվել են պաթոսի հիման վրա ու թերթի հոդվածի են արժանի։ Պարոն Փաշինյան, դառնալով վարչապետ, դուք կտրուկ փոխել եք ձեր վերաբերմունքը։ Արտաքին քաղաքականության մեջ անելու եք այն, ինչ մենք ենք արել, այդ դեպքում ո՞րն է ձեր ներդրումը։ ՀՀԿ-ն ինչպես հնարավորություն տվեց ձեզ ընտրվելու վարչապետ, նաեւ կտա հնարավորություն աշխատելու։ Մենք սաբոտաժի կամ ռեւանշի կողմնակից չենք։ Անձամբ ես դեմ եմ քվեարկելու։ Ժամանակ դեռ ունեք, փորձեք հաջողության հասնել»: