Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ականատես կլինեք, որ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի». Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-4

«Ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- սա կրկնելով՝ երեկվանից արդեն անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային Ժողովում խուսափեց լրագրողների հարցերից: Լրագրողների հարցերից չխուսափեց ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա խոսեց Կառավարության ներկայացրած ծրագրի քվեարկության վերաբերյալ: «Հնարավորություն ենք տալու, որ Կառավարության ծրագիրն ընդունվի: Ականատես կլինեք, որ խմբակցության մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ կողմ կքվեարկի»:  Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալով, Հանրապետական կուսակցությունը Խորհրդարանում այլևս մեծամասնություն չի կազմում:  6 պատգամավորներ արդեն հեռացել են ՀՀԿ խմբակցությունից, ինչը նշանակում է, որ խմբակցությունն ունի 52 մանդատ։ ՀՀԿ-ն այդպիսով զրկվում է բացարձակ և որոշիչ մեծամասնություն լինելուց: