A
A
Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է ներկայացրել
Արցախի Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտնեց պաշտոնին հրաժեշտ տվող պետնախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ այսօր պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը և ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: