Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿՈՆ 8-րդն Է

Մշակույթ

«Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Հայկոն 138 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, այսինքն Հայաստանը մնաց նույն հորիզոնականում, ինչպես նախորդ տարի, ինչը սակայն հնարավորություն է տալիս Հայաստանին հաջորդ տարի մասնակցել միանգամից եզրափակիչ փուլին: Հայաստանին բարձր միավորներ տվեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Կիպրոսը, Նիդեռլանդները, Բելառուսը եւ Իսրայելը: Իսկ առավելագույն 12 միավոր Հայաստանը ստացավ Թուրքիայից եւ Վրաստանից: Ի դեպ, Հայաստանը ոչ մի միավոր չտվեց Թուրքիային: 12 միավոր Հայաստանից ստացավ Ռուսաստանը, 10 միավոր` Բելառուսը, 8 միավոր` Հունաստանը: 268 միավորով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչը, որին Հայաստանը տվեց 7 միավոր :Շնորհավորում ենք: