Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ իր հրաժարականի մասին (տեսանյութ)

Պաշտոնական
3-1.rjpg_

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն  աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:  «Պետք է կադրային փոփոխություն, որը պլանավորել է երկրի նախագահը, եւ մենք դիմում ներկայացնելով օգնում ենք նախագահին իրականացնել այն ծրագրերը, որոնց  շուրջ կան պայմանավորվածություններ»: Նա պնդում է, որ պատճառը  նախորդ շաբաթ  Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաները չէին, երբ ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպից հետո քաղաքացիները  պահանջում էին ուժային կառույցների հրաժարականը։  Արցախում վերջին դժգոհությունները Արայիկ Հարությունյանը  համարում է    հետեւանք Հայաստանում կատարվածի, որը նման փոփոխությունների օրակարգ է բերել նաեւ Արցախ։ «Ղարաբաղ-Տելեկոմի սակագինը տարիներ առաջ շատ ավելի բարձ էր քան հիմա, բայց ակնհայտ բողոքներ չեն եղել: Հանրությունը նոր օրակարգ  է դնում եւ դրանից ելնելով՝ ես նպատակահարմար եմ գտնում իմ ծառայությունը մատուցել կուսակցության առաջնորդի դերում»: Արայիկ Հարությունյանը   պնդում  է՝ Պետնախարարի  պաշտոնը թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ  ուզում է: «Պետնախարար լինելը սահմանափակում է իմ հնարավորությունները: Ես ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ  եւ մասնակցել այս բարեփոխումներին:  Լինելով պետական պաշտոնյա, դու սահմանափակ ես քո ազատ միտքը արտահայտելու»: Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ:  «Չի կարող քաղաքական ամենախոշոր ուժը խուսափի պատասխանատվությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը, մասնակցելու եմ նախագահի կողմից իրականացվող բարեփոխումներին»:  Այսօր  հրաժարական դիմում են ներկայացրել նաեւ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր  Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:  «Միայն իմ պաշտոնաթողությունը չի լինի, դուք առաջիկա օրերին կտեսնենք կադրային այլ փոփոխություններ»:  Ի դեպ, Արայիկ Հարությունյանը  կարծում է, որ պաշտոնյան չպետք է կառչած մնա աթոռից։  «Պետք է տեսնեն, որ պաշտոնյան կարող է հրաժարական տա եւ ազատ քայլի փողոցով: Ունեմ երկու տարեկանը չլրացած աղջիկ, ուղիղ վեց օր արթուն չեմ տեսել, բայց իմ ամենամեծ հաճույքը գրկելն է նրան ու համբուրելը, ես էլ եմ ուզում մի քիչ իմ ընտանիքի հետ շփվել»: