Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Պաշտոնական
Zohrab.ggjif_

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հունիսի 6-ից 7-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումներն ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Պետական Դումայի պատգամավորների և Դաշնային Խորհրդի սենատորների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: