Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ամենաբարձր իդեքսը Արմավիրում եւ Սեւանում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
suso

«Օզոնի շերտի  չափումների արդյունքում, եթե պարզվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը 6 է, ապա նշանակում է, որ պետք է ժամը՝ 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- ասում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության եւ հելիոերկրաֆիզիկայի եւ մթնոլորտի վերին շերտի ուսումնասիրության բաժնի պետ Աննա Ծառուկյանը: «6–ից ավելի ինդեքսն արդեն վտանգավոր է: Ես շատ հաճախ եմ նկատել, որ մանկապարտեզներում երեխաներին բակ են տանում ցերեկային ժամերին եւ ենթարկում արեւային լոգանքի, ինչը խիստ վտանգավոր է»: «Օզոնային շերտի ուսումնասիրություններ վերջին անգամ իրականացվել են 1990-95 թվականներին, սակայն դա չի խանգարում, որ բնակչությանը տեղեկացնեն օզոնային շերտի փոփոխությունների մասին: Հայաստանում ամենաբարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գրանցվում է  Արմավիրի մարզում եւ Սեւանա լճի ավազանում»,- ասում է Աննա Ծառուկյանը: «Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկվում է մեր մաշկը, որն  իր հերթին առաջացնում է մելանոմա՝մաշկի քաղցկեղ հիվանդությունը»,-ասում է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը: Առողջապահության նախարարության տվյալներով  վերջին շրջանում մելանոմա հիվանդության  աճ է գրանցվել:  «Սոլյարիներ կոչվածը  չարիք է:  ՀՀ-ում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն  առանց այդ էլ  բարձր է, եւ սոլյարիները մեզ հակացուցված են: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկը հանգեցնում է ակտիվության անկման, իմունային համակարգի նվազեցման, որի արդյունքում հիվանդություններն անխուսափելի են դառնում»,-եզրափակեց Ռուբեն Գրիգորյանը: