Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2-3 խուլիգաններ չեն կարող փառավոր հայրենիքն ապակայունացնել. Ազատ Արշակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Azat-Arshakyan

Լավ է, որ կա այդչափ մտահոգություն Արցախի դեպքերի հետ կապված, բայց լավ չգիտենք, թե ում հետ գործ ունենք։ Այսօր նման կարծիք է հայտնել Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։ «Իրականում պետք է իմանանք, որ Արցախն է ժողովրդավարության օրինակ։ Ես վտանգ չեմ տեսնում քաղաքացիական ակցիաների շղթաների մեջ»։ Ըստ Ազատ Արշակյանի՝ Արցախի բարձրագույն իշխանությունը հեղինակություն ունի, և Բակո Սահակյանի իշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի առել։ Նրան պարզապես դիմել են, որպեսզի նա սանձի ներքին օղակներին։ «Արցախում վիճակն ավելի լավ է, քան Հայաստանում և Սփյուռքում։ 2-3 խուլիգաններ չեն կարող փառավոր հայրենիքն ապակայունացնել։ Արցախը շատ լավ է պաշտպանված։ Մենք պաշտպանված ենք դրսի բացիլներից։ Ազատ Արշակյանի պնդմամբ՝ նրանք, ովքեր օգտագործել են իրենց հմտությունները քաղաքացիների դեմ, զինված հարձակում են կատարել քաղաքացու վրա։ Գերագույն խորհրդի պատգամավորի խոսքով՝ Արցախից հանվեց Հայաստանի կողմից բացասական ճնշումը։ Սա քննություն էր Արցախի համար, որպեսզի համոզվենք՝ այն արդիական է։