Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկանի պաշտոնում կվերընտրվի նույն դեկանը

Հասարակություն
Dekany

Քիչ անց հայտնի կդառնա Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի անունը: Ամենայն հավանականության դեկանի պաշտոնում կվերընտրվի տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, չնայած փակ գաղտնի քվեարկությանը, խորհրդի գրեթե բոլոր անդամներն իրենց ելույթներում ակնհայտ պաշտպանում էին Սարգսյանի թեկնածությունը և չէին թաքցնում, որ հենց իր օգտին են քվեարկելու: Դեկանի պաշտոնին հավակնում է նաև պրոֆեսոր Միքայել Միքայելյանը, որը 8 տարի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ է եղել: