Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան ընկել է ջրատարը. կան զոհեր

Պաշտոնական
AIN

Հունիսի 5-ին, ժամը 09:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ջրանցքից դուրս են բերվել վարորդ Ք. Ն.-ի (ծնված 1999 թ.) և ուղևոր Տ. Զ.-ի (ծնված 1987 թ.) դիերը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: