Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կլսի Սամվել Բաբայանի գործով բողոքը
Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկի նիստի օրը հայտնի է Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կլսի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով բողոքը: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից նիստով զեկուցող դատավորը Արթուր Պողոսյանն է: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին արդարացնելու պահանջով բողոքը վարույթ է ընդունվել մայիսի 25-ին: «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու եւ փողերի լվացման համար Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել ստորադաս դատարանի կայացրած ակտը: Այս գործով անցնում էր 7 անձ: Առաջին ատյանի դատարանը միայն երեքին՝ Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրելյանին եւ Արմեն Պողոսյանին է դատապարտել ազատազրկման: 3 տարվա ազատազրկան դատապարտված Սանասար Գաբրիելյանը, ինչպես նաեւ 2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը եւս միջնորդել են արդարացնել իրենց: