Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները հինգ ամիս է աշխատավարձ չեն ստանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Nairitcinber

«Նաիրիտ» գործարանի անվտանգ պահպանումն իրականացնող աշխատակիցներն արդեն հինգ ամիս է աշխատավարձ չեն ստացել: Մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 31-ը ծառայությունների մատուցման պայմանագիր է եղել արտակարգ իրավիճակների նախարարության հետ, այժմ, փաստացի, գործարանի աշխատակիցների կարգավիճակը օդից կախված է մնացել, պարզ չէ՝ ով է գործատուն: Հինգ ամիսների ընթացքում գոյացել է շուրջ 45 միլիոն դրամ պարտք: Գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր գնացել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ ներկայացնելու աշխատակիցների բողոքը: Աշխատակիցները գործարանի դիմաց պահանջում են, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղվի այս խնդրով: