Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեոն»՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Սպորտ
a1futzal

Այսօր կայացավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ երրորդ հանդիպումը՝ «Լեո» եւ «Չարբախ» թիմերի միջեւ:   Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երկու խաղերից հետո սերիայում առջեւում էին լեոնցիները՝ 2:0: Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է այն թիմը, որը եզրափակիչում առաջինն է երեք հաղթանակ տանում:   «Լեոն» լարված պայքարում երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 5:3, եւ երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթը հաղթող թիմին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: