A
A
Ուղիղ. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Լեւոն Արոնյան. երկրորդ հաղթանակի սպասումով (տեսանյութ)
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի Altibox Norway Chess գերհզոր մրցաշարում այսօր 5-րդ տուրի անցկացման օրն է: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը երեկ հաղթանակ տարավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ, սեւերով կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիան կմեկնարկի ժամը 18:30-ին: Շախմատասերները հանդիպման ընթացքին կարող են հետեւել մեր կայքէջում: