A
A
Լեվոն Արոնյանը հաղթեց Շահրիյար Մամեդյարովին (տեսանյութ)
Նորվեգիայում անցկացվող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ադրբեւանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Բավական լարված եւ անզիջում պայքարից անցած հանդիպումն ավարտվեց 70-րդ քայլին, մեր շախմատիստի առավելությամբ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը տարավ առաջին հաղթանակը մրցաշարում եւ այժմ 2 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն մագնուս կառլսենը, որն ունի 3 միավոր: Վաղը նախատեսված 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ֆրնսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որը 1,5 միավորով բաժանում է 7-9-րդ տեղերը: