A
A
Ուղեգծի փոփոխություն՝ համար 12 ավտոբուսային երթուղում
Հարգելի համաքաղաքացիներ, անհրաժեշտությունից ելնելով՝ ս.թ. հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով՝ հետևյալ նոր ուղեգծով. Հալաբյան փողոց – Եղվարդի խճուղի – Փիրումյան փողոց – Տիգրան Պետրոսյան փողոց- գյուղ Զովունի: Հետադարձը՝ նույն ուղեգծով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչություն