Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահ Արմեն Սարգսյանը համբուրգեր է պատրաստում. տեսանյութ (տեսանյութ)

Հասարակություն
Armen-hamburger

«Օրրան» բարեգործական կազմակերպությունում  հավաքված երեխաները սպասում են նախագահ Արմեն Սարգսյանի պատրաստած համբուրգերներին։ Երեխաների Պաշտպանության միջազգային օրվա առիթով Արմեն Սարգսյանը նրանց համար պատրաստում է բրդուջներ։ Մինչ պատրաստելը Արմեն Սարգսյանը խնդրեց, որ այնքան էլ խստապահանջ չլինեն, քանի որ ինքն առաջին անգամ է նման բան անելու։ Խոհանոցում իր միակ փորձը եղել է ձվածեղ պատրաստելը։ «Ա1+»-ը նրա տիկնոջից՝ Նունե Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ձվածեղ պատրաստում նախագահը։ «Ուտվում է ։ Ձու կոտրել գիտի»,-կատակեց տիկին Սարգսյանը։ Նա նշեց, որ, ի տարբերություն  ամուսնու, իր երկու որդիները շատ արհեստավարժ են խոհանոցում։