Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանության նախարարը չի անհանգստանում (տեսանյութ)

Քաղաքականություն
Davit

Պաշտպանության նախարարությանը չի անհանգստանում   Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղաշարժը։ Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը.  «Պաշտպանության նախարարությունը մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջովին վերահսկելի է, և մենք, մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած փոփոխություն»: Ըստ նախարարի՝ բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իր տարածքում է իրականացնում որոշակի տեղափոխումներ. «Դա Ադրբեջանի` Նախիջևանի հանրապետության տարածքն է»: ՀՀ Պաշտպանության նախարարը նշեց նաեւ, որ ՀԱՊԿ-ին  իրավիճակի մասին տեղեկացնելու խնդիր չկա: «Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա: Ես կարծում եմ, որ մենք պետք է իրավիճակը սթափ գնահատենք, ոչ մի խնդիր այս պահին Պաշտպանության նախարարությունը չի տեսնում: ՀԱՊԿ-ի ներգրավման խնդիր ընդհանրապես չկա»,-եզրափակեց նախարարը: