Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլցանցերը չպետք է պատկանեն նույն սեփականատիրոջը. վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Karavarutyan-nist3

Վրաստան այցից հետո Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այցից հետո հայ-վրացական հարաբերություները նոր մակարդակի կբարձրացվի։ Մինչ օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձավ բարձրավոլտ  էլցանցերի հետագա կառավարմանը։ Ըստ նրա էներգետիկ 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ կառավարման ներքո։ «Մենք պետք է բացառենք իշխանության հետ առնչություն ունեցող ընկերությունների և մարդկանց կառավարումը և չպետք է լինի օֆշոր։ Թե ինչպիսին պետք է լինի կառավարումը մասնավոր, թե պետական, դա առանձին քննարկման թեմա է»։ Հաջորդ հարցը հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի  հատվածին էր վերաբերում։ Վարչապետը Տրանսպորտի և կապի ՏՏ նախարարից փորձեց տեղեկանալ, թե ինչ է կատարվում այդ հատվածում, նախարարը նշեց, որ այդ հատվածում խնդիրներ են առաջացել չինական ընկերության հետ, և ասաց, որ համագործակցությունն այդ ընկերության հետ պետք է կասեցվի։ Որոշակի կոռուպցիոն խնդիրներ նույնպես կա, տեղեկացրեց նախարարը և հայտնեց, որ իրենք կաշխատեն ՊԵԿ-ի և ոստիկանության հետ։ Տարածքային կառավարման նախարարը ներկայացրեց 10 մարզերի 8 նորանշանակ մարզպետերին։ Վարչապետը առաջարկեց յուրաքանչյուր մարզի մարզպետի անունը հայտարարելուց հետո նրանք ոտքի կանգնեն, որպեսզի բոլորը տեսնեն նրանց։ Դեռ չեն նշանկվել Սյունիքի և Արմավիրի մարզպետներ։  Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվելով, թե կա՞ն դեմ կարծիքներ նշանակումներին: Որեւէ կարծիք չլսելով, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրանց ու մաղթեց արգասաբեր գործունեություն: Այսպես՝ Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանին հանձնվեց Գեղարքունիքի մարզպետի պորտֆելը, Արագած Սաղաթելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ, Հրանտ Մարգարյանին էլ վստահվեց Լոռու մարզպետի պաշտոնը: