Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին սպան հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Հասարակություն
hacadul

Ցոլակ Խաչատրյանը հացադուլ է հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նա մայիսի 17-ին հաղորդում է տվել հանցագործության մասին, առ այն, որ  2015 եւ 2016 թվականներին Պն-ի կողմից տրված փաստաթղթերում կան անճշտություններ: Մասնավորապես, մի փաստաթղթում նշված է, որ չօգտագործված արձակուրդը կազմում է 57 օր, իսկ դրան նախորդող փաստաթղթում արձակուրդի մասին տվյալներ չկան, նաեւ սխալ են գրված զինվորական ծառայության ժամկետները: Նախկին սպան պահանջում է փաստաթուղթը կեղծած պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկել: «Ժամը 12-ից հացադուլի մեջ եմ եւ կմնամ այնքան, մինչեւ ըստ ՀՀ օրենքի համաձայն հարցի լուծումը տան: Մինչ այս ժամը որեւէ մեկի մտքով չի անցել գալ եւ ինձ հետ խոսել: Ես նաեւ սրտի խնդիրներ ունեմ եւ դա բարդացնում է վիճակը»,-ասաց նա: Ավելի ուշ Ցոլակ Խաչատրյանը դադարեցրեց հացադուլը, երբ նրա պահանջները լսեց դատախազության ներկայացուցիչը: Ցոլակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն խոստացել են ծանոթանալ գործի մանրամասներին եւ լուծումներ գտնել: