Պետք է ներդրվի պարտադիր կենսաթոշակային համակարգը. տնտեսագետներ (տեսանյութ)
Տնտեսագետներ Բագրատ Ասատրյանն ու Թաթուլ Մանասերյանը կողմ են Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը՝ հնարավորինս շուտ: Օրեր առաջ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը առաջարկել էր հետաձգել հուլիսի մեկից ուժի մեջ մտնող պարտադիրի դրույթը՝ 1974 հետո ծնված վարձու աշխատողների համար: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 11 պատճառ, թե ինչու պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Պարտադիրին անցնելով, ըստ տնտեսագետի, երկրում կհաստատվի ֆինանսական կայունություն, գործազրկության ծավալների կրճատման լրացուցիչ հնարավորություն, ֆինանսական շուկայի գրավչության աճ՝ միջազգային հեղինակավոր ներդրումային հաստատությունների համար: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նշեց, որ եթե սոցապ նախարարությունը որոշել է մեկ տարով հետաձգել պարտադիրի ներդրումը, ուրեմն լրամշակման կարիք կա: «Մինչեւ հանրության համընդհանուր ճանաչողական եւ գիտակցական տնտեսական առումով, որ մակարդակը հասնի նրան, որ պետք է գիտակցեն, որ սա պետք է լինի, որվեհետւ տարիներ հետո իրենց սպասվում է այսինչ արդյունքը եւ ոչ դրանից ավելին, ապա մենք ոչ միայն ժամանակ ենք կորցնում, այլ նաեւ ավելացնում ենք պետությանբ բեռը, իսկ էս տեսնակյունից դա աստիճանաբար կրճատվում է, միակ գործոնը, որ պետք է ներարկվի հանրության շրջանում, դա վստահությունն է, առանց վստահության կարող ենք ասել, որ անիմաստ է խոսել բարեփոխումների մասին»,- ասում է Թաթուլ Մանասերյանը: