A
A
ՍԱՊԾ պետն ազատվել է պաշտոնից

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հրամանագրով՝ Իշխան Կարապետյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը՝
Իշխան Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման տեքստում։