Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է «Չիկագո Օփեն»-ում

Սպորտ
a1chicago-open

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը համեստ արդյունք ցույց տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող «Չիկագո Օփեն» ամենամյա մրցաշարում: Մեր շախմատիստը չնայած հաղթանակով մեկնարկեց մրցաշարը, սակայն հետո միավորներ կորցրեց իրենից ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ հանդիպումներում: Արդյունքում, նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ բաժանեց 9-20-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրեց 13-րդ տեղը եւ զրկվեց դրամական պարգեւավճարից (1-10-րդ տեղեր): Մրցաշարին մասնակցած մեր հայրենակից, ամերիկահայ Սամուել Սեւյանը, վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ վաստակեց 6,5 միավոր եւ ի վերջո գրավեց 5-րդ հորիզոնականը: Նա ստացավ 1000 դոլար պարգեւավճար: Մրցաշարը 7 միավորով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ հավասար արդյունք ցույց տված իր հայրենակից Անդրեյ Ստուկոպինից եւ ամերիկացի գրոսմայստեր Էվենդեր Լիանից: