A
A
Երեւանի ավագանու նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ (տեսանյութ)
Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգում ընդգրկված է հինգ հարց: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունից Էդուարդ Աղաջանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, նրա փոխարեն ավագանու անդամ է դարձել «Ելք»-ի ցուցակի հաջորդ անդամ Վիկտոր Ենգիբարյանը: ՀՀ փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանի փոխարեն «Ելք» խմբակցության անդամ է դարձել «Ելք»-ի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Նելլի Ղարդյանը, իսկ ԿԳ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանին փոխարինել է ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը ստացած Ալեն Սիմոնյանին էլ ավագանիում կփոխարինի Նարա Հովհաննիսյանը: