A
A
Հայաստանի եւ Մալթայի հավաքականներն առաջին անգամ չորոշեցին հաղթողին (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերադարձից հետո այսօր առաջին հանդիպումն անցկացրեց:
Մեր ընտրանին ավստրիական Վատենս փոքր քաղաքի մարզադաշտում ուժերը չափեց Մալթայի ազգային թիմի հետ:
Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին առաջին խաղակեսում: Նախ 13-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի նորեկ Իվան Յագանը: հանդիպման 45-րդ րոպեին մալթացիները 11մ հարվածի իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Անդրեյ Աջյուսը: Երկրորդ խաղակեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց աչքի ընկնել եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:
Այդպիսով, Հայաստանի եւ Մալթայի հավաքականներն առաջին անգամ գոլեր խփեցին միմյանց դարպասը եւ ոչ-ոքի խաղացին: Նախորդ հինգ հանդիպումներն ավարտվել էին միեւնույն 1:0 հաշվով:
