Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

Սպորտ
a1chess-aronyan-29.05.

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարի 2-րդ պարտիան նույնպես ոչ-ոքի ավարտեց:   Այսօր նա սպիտակներով հանդիպեց ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ: Լեւոն Արոնյանը խաղասկզբում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ օգտվել դրանից եւ պարտիայի 43-րդ քայլից հետո հաշտություն կնքեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց մեկ միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատար Մագնուս Կառլսենին, որը կես միավոր շատ ունի:   Վաղը կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի հենց աշխարհի չեմպիոնի հետ: