Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առնետավազք՝ քաղաքային իշխանությունների թողտվությամբ (տեսանյութ)

Հասարակություն
arnet-149x2h65

Եղանակի տաքանալուն պես առնետներն արդեն տեսանելի են դարձել։  Բազմաբնակարան շենքերում  առնետների դեմ տարվող պայքարը իրականացվում է 2-3  ամիսը մեկ անգամ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ  Հարություն Խաչատրյանը նշում է. «Այդ ծառայությունն իրականացվում է 6-7 դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների կողմից»: Հարություն Խաչատրյանը համոզված է, չկա աղբ՝ չկա նաեւ առնետ: «Կրծողների բազմացումը կախված է աղբի գոյությունից: Աղբահանությունը պետք է շատ լավ արվի, ունենք շենքեր, որոնք տարբեր նախագծերի են եւ այն աղբախցերը, որոնք գտնվում են նկուղների խորքում՝ դժվարություններ են ստեղծում,  լավ մաքրման տեսանկյունից»,-ասում է նա: Կրծողների դեմ լավագույնս կարելի է պայքարել  շենքերի աղբատարերը փակելով, վստահեցնում է  Հարություն Խաչատրյանը: Երեւանի բազմաբնակարանային շենքերում 3650 գործող աղբախուց կա, որոնցից 180-ը արդեն  փակվել է: «Այն լինում է բնակիչների համաձայնությամբ՝ համապատասխան դիմումով, եւ համատիրության կողմից խցերը փակվում են»:  16 թաղամասի 47 շենքում առնետների պակաս չկա ։ Ըստ բնակիչների՝  այդ վիճակը շարունակվում է նույնիսկ իրենց բողոքից հետո։ «Ամեն տարի կազմվում է շենքի բյուջեն եւ բնակիչները պարտավոր են դրա մասին իմանալ : Դեռատիզացիոն աշխատանքները պարտադիր են եւ դիմելով համատիրություններին դրանք հնարավոր կլինի կազմակերպել: Եթե կան անցքեր պետք է փակվեն եւ դեղերը դրվեն»,-հավելեց Հարություն Խաչատրյանը: Ի դեպ,  3 շաբաթ առաջ 16 թաղամասի բնակիչների բողոքը ներկայացրել էինք կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետին, որը հանձնարարել էր լուծել խնդիրը։ Բայց 3 շաբաթ անց առնետները կրկին իրենց տեր էին զգում շենքի աղբատարում