Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM01221f89

ՀՀ-ում օրինականություն հաստատելու գործընթաց է եւ այն, ինչ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վենդետաներ չլինելու մասին, նորից վերահաստատում է: «Նաև ասում եմ՝ հանկարծ որևէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան: Այսինքն` վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա: Սրանում համոզված եղեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի»-ներում ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությանը: Ըստ նրա՝ բոլորը պետք է լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ. «Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից: Ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Ես բոլորին կոչ եմ անում, որ կամավոր գան այդ դաշտ և նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն, ու թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: Այո, ԱԱԾ-ն, ինչ խնդիր դրվի, կլուծի այդ խնդիրը՝ շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»: