Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանի կարծիքն է, որ պետք չի, մենք մտածում ենք, որ պետք է». Վոլոդիա Ավետիսյան (տեսանյութ)

Հասարակություն
Valodia

Քաղաքական հայացքների համար կալանավորված և այժմ ազատության մեջ հայտնված մի խումբ քաղաքացիներ կրկին հավաքվել են գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խոսքով, խաղաղ ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ համակարգը վերջնականապես չի ազատվել հանրապետականներից: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պահանջել է դադարեցնել բողոքի ցույցերը.  «Դա իր կարծիքն է, որ պետք չի, մենք էլ մտածում ենք, որ պետք է, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք և սրտացավ ենք հայ ժողովրդի նկատմամբ»,- ասում է Վոլոդիա Ավետիսյանը: