Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը՝ Սարդարապատում (տեսանյութ)

Քաղաքականություն
sardarapat2

Այսօր՝ Մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հանրապետության 100-րդ տարեդարձը` հայոց պետականության վերականգնման տոնը: Սարդարաբատի հուշահամալիրում զինվորական շքերթ է,  նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին, որը ընդունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան` 20.30-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում համերգ է լինելու. որից հետո  նաեւ ճոխ հրավառություն։ Ուղիղ 100 տարի առաջ, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը: Հայաստանի  Առաջին Հանրապետության կազմավորման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված  միջոցառումը անվանվել է «Հաղթանակների դար»: