Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի արձանի տեղը հնարավոր է փոխվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan-1

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հետաքրքրվեց՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն արդյո՞ք ազդել են Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակը նշելու վրա և ի՞նչ միջոցառումներ են նախապատրաստվում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ արդեն 2 խորհրդակցություն է անցկացրել այդ հարցի շուրջ։ «Շատ կարևորում եմ այդ հոբելյանը։ Միջոցառումները կանցնեն պատշաճ։ Այդ հարցը քննարկել ենք նաև Մշակույթի նախարարի հետ։ Պետք է պատշաճ մակարդակով ցուցադրություններ կազմակերպել։ Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ, իսկ Սարդարապատում՝ ռազմական շքերթի տարրեր պարունակող ցուցադրություն»։ ՀՅԴ խմբակցության պատգամավորն այնուհետև հարցրեց, թե երբ կտեղադրվի Արամ Մանուկյանի արձանը։ «Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը հետաձգվում է։ Իհարկե, շատ կարևորում ենք արձանի տեղադրման արարողությունը, այն անպայման տեղի կունենա։ Որոշակի մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ 100 ամյակը պատշաճ մակարդակով անցկացվի»,- պատասխանեց վարչապետը։