Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջազգային հանրությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում». վարչապետը՝ Աշոտյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Nikol-Pashinyan-1

Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ այս տարվա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի շուրջ ի՞նչ է արել Կառավարությունը այն կյանքի կոչելու համար։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Եվրամիության երկրների կողմից վավերացման գործընթացն ընթացքի մեջ է։ Ակնկալում ենք, որ գործընթացը կարագանա»։ Արմեն Աշոտյանը հարց ուղղեց նաև Եվրամիության կողմից տրամադրվող ֆինանասկան ծավալների մեծացմանը։ «Միջազգային հանրությունը մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական աջակցություն տալու լայն պատրաստակամություն են  ցուցաբերում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։