Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանի խոսքին դեմ չենք գնում, սա ուղղակի նամակի հանձնում է. ցուցարար (տեսանյութ)

Հասարակություն
amulsar

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը Մաշտոցի պողոտայով շարժվում է դեպի նախագահի նստավայր։ Նրանք ավելի քան 5 էջանոց նամակ են գրել, որտեղ գիտականորեն բացատրված է թե ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին՝ Ամուլսարի հանքի շահագործման  դեպքում։ Ցուցարարներն այն հանձնելու են նախագահին և հույս ունեն առաջիկա օրերին պատասխան ստանալ։ Նախաձեռնության անդամներից Տիգրան Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ սա անհնազանդության ակցիա չէ, նրանք լսել են Նիկոլ Փաինյանի կոչը և հավաստիացնում են՝ վարչապետի խոսքին դեմ չեն գնում. «Սա ուղղակի նամակի հանձնում է, այն նախօրոք պլանավորած էր և ապրիլյան շարժման պատճառով ուշացավ»,- ասում է Տիգրան Մարտիրոսյանը։ Ցուցարարները  հույս ունեն որ նախագահը տեղեկանալով վտանգների մասին միջոցներ կձեռնարկի հանքի շահագործման դեմ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է ցուցարարներին, վերցրել նամակն ու ասել, որ անպայման կուսումնասիրի ու կպատասխանի։  Ցուցարարները զրույցի են բռնվել նախագահի հետ իսկ վերջում միասին Քոչարի պարել նախագահական նստավայրում։