Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են ճանապարհը՝ պահանջով դադարեցնել հանքի շրջափակումը

Քաղաքականություն
lidian-lragrox

Արդեն հինգերորդ օրն է շրջափակված է Ամուլսարի ոսկու հանքը, տեղի բնակիչները պնդում են.  հանքի շահագործումը լուրջ բնապահպանական վնասներ է հասցնում։

Այսօր ցույց է անում նաև կոնֆլիկտի հակադիր  կողմը։

«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շրջափակումը, քանի որ իրենք աշխատանքի չեն կարողանում գնալ։

 

Ավելի ուշ Ամուլսարի ոսկու հանքը շրջափակած քաղաքացիները որոշեցին հետևել վարչապետ Նիկոլ Փսշինյանի հորդորին և դադարեցնել ցույցերը, բայց պայմանով, որ հանքում որևէ աշխատանք չի կատարվելու քանի դեռ փորձագետներն իրենց կարծիքը չեն հայտնել, հակառակ դեպքում ցույցերը կվերսկսվեն։