Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալաբյան փողոցում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Պաշտոնական
3570c1_b

Մայիսի 22-ին, ժամը 17:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կարո Հալաբյան փողոցում՝  մարդատար ավտոմեքենայում, հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Հալաբյան 11 հասցեի դիմաց այրվում է «Dodge» մակնիշի ավտոմեքենա: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:47-ին, մարվել՝ 18:03-ին: Ավտոմեքենան մասամբ այրվել է: