Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկուց հետաքրքրվել եմ քաղաքականությամբ. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-2

Ազգային անվտանգության խորհրդի նորանաշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանն իրեն երջանիկ է համարում, քանի որ կատարվել է երազանքներից մի քանիսը։ «Ես ինձ միշտ տեսել եմ քաղաքականության մեջ ու մանկուց իմ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ եղել է եւ հենց այդ հետաքրքրությունն է ինձ բերել հասցրել այստեղ»: Պաշտոնի առաջարկը միանգամից   է  ընդունել։ Չնայած այս կառույցը  հանրության լայն շրջանակների մոտ մեծ հեղինակություն չունի, Արմեն Գրիգորյանին դա չի վախեցնում: Նա պատրաստ է փոխել այդ կարծիքը. «Կարծում եմ, որ մինչեւ այս պահը հանրության կողմից չեմ տեսել էնպիսի արձագանք, որ դրա հետ կապված որեւէ խնդիր լինի, դրա համար շատ օկ է»: Անվտանգության քաղաքականությունը մշակելիս Արմեն Գրիգորյանն օգտագործելու է գիտության գործիքները, որն. ըստ նրա. ժամանակակից աշխարհում ամենակարեւոր գործիքն է: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով ՝  Հայաստանի անվտանգության ոլորտում հիմնական մարտահրավերը   Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը չէ: «Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանից զատ կա նաեւ եւս մեկ չարիք, դա կոռուպցիան է, պետք է մինիմումի հասցնել կամ վերացնել դա: Մարտահրավեր է կեղծված ընտրությունները, մարտահրավեր է մարդու իրավունքների խախտումը, արտագաղթը լուրջ մարտահրավեր է: Մի քիչ անվտանգության կոնցեպտը ընդլայնելու անհրաժեշտություն կա»: Պետական շենքերից ուղիղ եթերներ մտնելու մեջ  Արմեն Գրիգորյանը որեւէ խնդիր չի տեսնում: Գործագիր իշխանությունը կազմավորվել է հանրության մանդատով եւ հանրությանն էլ պետք է հաշվետու լինի:  Ապրիլյան  հանրահավաքներից մեկում «Սասնա Ծռեր» վանկարկումը ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի՝ հանրության պահանջն էր: Իսկ ինչ վերաբերում է  խմբավորման անդամներին  ազատ արձակելու  պահանջներին, ապա  նրա խոսքով՝  արդարադատության  ճանապարհով  է միայն հնարավոր դուրս գալ  ստեղծված ճգնաժամից:  Արմեն Գրիգորյանը պատրաստվում է  ազատվել իր աշխատասենյակի ոչ հարմարավետ եւ ճնշող կահույքից՝ այն փոխարինելով ավելի ֆունկցիոնալ եւ գեղեցիկ կահույքով: Ի դեպ, շատերը գիտեն, որ  Արմեն Գիգորյանի  երազանքերից մեկը  Մարս մոլորակում հայտնվելն է։  Արդյո՞ք նա հրաժարվում է իր երազանքից. «Հոգեբանորեն  եւ ֆիզիկապես կպատրաստվեմ դրան, ավելի շատ մի 10-15 տարի հետո կարելի է քաղաքականությունից հեռանալ եւ գնալ մյուս  երազանքի հետեւից»: