A
A
Գրիգոր Մխիթարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Աթենքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումային երրորդ օրը Հայաստանի մարզիկները հերթական երկու մեդալները նվաճեցին: Մարտական սամբոյի առաջնությունում մեր 52 կգ քաշային սամբիստ Գրիգոր Մխիթարյանը եւ 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանն իրենց կարգերում գրավեցին երրորդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: Այդպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի աթենքյան առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց վեց մեդալ՝ 1 ոսկե, 5 բրոնզե: