Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախիջևանյան սահման. Դավիթ Տոնոյանը հանձնարարեց չտրվել որևէ սադրանքի (տեսանյութ)

Պաշտոնական
32423198_1741300905905510t_3781233742190739456_n

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ այցելել է Հայաստանի Հանրապետության հարավ - արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ ՊՆ խոսնակի, տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին՝ երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել է լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում։