Հայ և ադրբեջանցի գիտնականների միջև հանդիպումները հազվադեպ են (տեսանյութ)
Գիտնականների դերը կարեւոր է պատմական արդարության վերականգման հարցում։ Խորհրդային կայսրությունում Արցախի հայկական լինելու մասին առաջինը բարձրաձայնել են հենց գիտնականները։ Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է ամբողջությամբ օգտագործվի գիտական ներուժը։ «Այսօր էլ քաղաքական մեծ բանավեճերի ժամանակ քաղաքագիտական լեզուն երբեմն սպառվում է, գալիս հասնում է այնտեղ, որտեղ ելք չկա, մեծագույն պետությունները, կարևոր խաղացողները վերադառնում են պատմությանը, պատմական արդարության չափանիշին ուզես չուզես գնում ես պատմությանը»,- ասում է նա: Հայ-ադրբեջանական գիտական շրջանակների շփումները կարող են նպաստել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը։ Սակայն իրականությունն այն է, որ հայ և ադրբեջանցի գիտնականների միջև հանդիպումները հազվադեպ են: Վերջին տարիներին նկատվում է հարեւան ժողովուրդների պատմությամբ հետաքրքրվողների աճ, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ «Հայաստանը և արևելաքրիստոնեական» քաղաքակրթությունը խորագրով ամենամյա գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Վրաստանից, Ռուսաստանից։ Խաթունա Գափրինդաշվիլին վրաստանում զբաղվում է հայագիտությամբ և հայկական ձեռագրերի ուսումնասիրմամբ: ԳԱԱ ամենամյա այս գիտաժողովն այս անգամ նվիրված էր կովկասագետ, ադրբեջանագետ Պավել Չոբանյանի հիշատակին։ Ավելին՝ տեսանյութով: