A
A
«Սասնա ծռեր»-ի կողմնակիցները բացեցին Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Առավոտից Արշակունյաց պողոտան փակած ցուցարարները, ականջալուր լինելով վարչեպետ Նիկոլ Փաշինյանի ուղերցին, բացեցին ճանապարհը, տեղակայված նստարանները տեղափոխելով Շենգավիթի դատարան տանող հատվածը: «Մենք բացում ենք պողոտան, որովհետև մեր վարչապետը իր ուղերձում խնդրեց դադրեցնել ճանապարհների փակման գործողությունները, մենք դրա փոխարեն կկազմենք խումբ, որը կգնա, կհանդիպի վարչապետի հետ և նորից կներկայացնի մեր խնդիրները». Պարզաբանեց ակցիայի մասնակից Պավել Եզիազարյանը: Ըստ մասնակիցների, նրանք, անկախ վարչապետի կամքից, հարկ եղած դեպքում, եթե ժողովուրդը ցանկանա, նորից կփակեն ճանապարհները: