A
A
Գաբին ռեկորդ է սահմանել Եվրոպայի լիգայի եզրափակիչում
Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Գաբին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում գրավելով ֆրանսիական «Մարսելի» դարպասը, նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես նշում է Gracenote Live կայքը, իսպանացին դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, ում հաջողվել է աչքի ընկնել մրցաշարի եզրափակիչ խաղում: Խաղի օրը Գաբին եղել է 34 տարեկան 310 օրական: Չեմպիոնների լիգայում այդ ռեկորդը պատկանում է Իտալիայի «Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինիին, որը «Լիվերպուլի» հետ եզրափակիչ խաղում գոլ է խփել 36 տարեկան 333 օրական հասակում: Նշենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում Մադրիդի «Աթլետիկոն» 3:0 հաշվով վստահ հաղթելով «Մարսելին», երրորդ անգամ տիրելով գավաթին, կրկնել է իսպանական «Սեւիլյային» պատկանող ռեկորդը