Տաքսու վարորդները փակել են Բաղրամյան փողոցը (տեսանյութ)

Այսօր ի թիվս մի շարք այլ մասսայական ակցիաների, ավելացել է ևս մեկը՝ տաքսու վարորդները փակել են Բաղրամյան պողոտայի երթևեկությունը և պահանջել հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այնուհետեւ ավտոերթը գնաց դեպի հրապարակ.
Բողոքի դուրս եկած տաքսու վարորդներն այսօր հանդիպեցին տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի հետ:
Նրանք ներկայացրեցին իրենց մտահոգող խնդիրները, առաջարկեցին նվազեցնել լիցենզիայի գինը՝ սահմանելով 5 հազար դրամ, ինչպես մարզերում:
Նախարարը վարորդներին հորդորեց խնդիրները, դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններն ամփոփել ու գրավոր ներկայացնել, ինչից հետո հստակ պատասխաններ կարող են ակնկալել:
[caption id="attachment_1618418" align="alignnone" width="700"] Taxi drivers hold a protest action blocking Baghramyan Avenue of Yerevan[/caption]
[caption id="attachment_1618419" align="alignnone" width="700"]
Taxi drivers hold a protest action blocking Baghramyan Avenue of Yerevan[/caption]
[caption id="attachment_1618420" align="alignnone" width="700"]
Taxi drivers hold a protest action blocking Baghramyan Avenue of Yerevan[/caption]
[caption id="attachment_1618421" align="alignnone" width="700"]
Taxi drivers hold a protest action blocking Baghramyan Avenue of Yerevan[/caption]