Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեյրութի ՀՄԸՄ-ը՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն

Սպորտ
a1basketbol-1

Բեյրութի ՀՄԸՄ բասկետբոլի ակումբը հաղթող է ճանաչվել Լիբանանի բասկետբոլի տղամարդկանց առաջնությունում: Եզրափակիչ մրցամարտում, որը անցկացվում է մինչեւ 4 հաղթանակը, հայկական թիմը մրցեց իր գլխավոր ախոյանի՝ «Ալ Ռիյադի» հետ: Առաջին վեց խաղերից հետո հաշիվը հավասար էր՝ 3:3, քանի որ եւ ՀՄԸՄ-ը, եւ «Ալ Ռիյադը», հաղթանակ էին տարել իրենց հարկի տակ: Եզրափակիչ վճռորոշ 7-րդ խաղում հայկական թիմը հանդես եկավ սեփական դաշտում եւ առավելության հասավ 74:59 հաշվով: Այդպիսով, ՀՄԸՄ-ն ոսկե դուբլ գրանցեց, քանի որ երկու շաբաթ առաջ այն տիրել էր նաեւ Լիբանանի գավաթին: