Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարեգին Չուգասզյանի հացադուլը շարունակվում է

Քաղաքականություն
Untitttleytd

Ինչպես հայտնի է,  հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանն անժամկետ հացադուլ է հայտարարել:                                                                           Չուքասզյանի պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումը և անցումային հանձնաժողովների ստեղծումն է, ինչպես նաև մի շարք ապօրինաբար ձերբակալված  քաղաքացիների համաներումն ու ազատ արձակումը :                                                                                                                        Ավելի ուշ նրան էին միացել նաև  Սասնա Ծռեր  խմբի  անդամներ Արայիկ Խանդոյանն ու Աշոտ Պետրոսյանը:                                                                                   Ըստ  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Սյուզան Սիմոնյանի տվյալների, նրա առողջական վիճակը  դեռևս  շարունակում է մնալ կայուն. «Չեմ կարոզ ասել, որ  վիճակը  վատ է, պինդ է մնում, բայց նաև համարձակություն չեմ ունենա ասելու, որ  երկար  կդիմանա: Իր մոտ երեկ եմ եղել, տվել եմ Սեֆիլյանի ուղերձը, որ դադարեցնի հացադուլը, բայց ապարդյուն:  Իր մոտ գալիս են  բժիշկներ, մտավորականներ,  շատերը հորդորում են դադարեցնել, բայց ապարդյուն: Իսկ պահանջը դարձյալ մեկն է, քաղաքացիների համաներումն ու ազատ արձակումը, բանտախցերում նրանց խոշտանգումներից զերծ պահելը»:                                        Սյուզան Սիմոնյանը կարծում է, որ Չուգասզյանի պահանջը արդարացված է, քանի որ սիրո հեղափոխության հաջորդ քայլը դա կլինի: Հիշեցնենք, որ  նա կալանավորվել էր դեռեւս 2015 թվականին՝ ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման համար:  Չուգասզյանը  2016 թվականի հուլիսից հետախուզման մեջ էր՝ քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է զանգավածային անկարգություններ կազմակերպելու համար:  Հուլիսի 17-ին «Սանսա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո Չուգասզյանն անհետացել էր: