Ինչու է «Եվրատեսիլ-2018»-ը ուրախացրել ռուսաստանցի ֆուտբոլասերներին (տեսանյութ)
Պորտուգալիայիում կայացած «Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթը մեծ ոգեւորություն է առաջացրել Ռուսաստանում: Այդ մասին հայտնում է «Սպորտ Էքսպրես»-ը: Պարզվում է, որ երբ մրցությում հաղթում են Իսրայելի ներկայացուցիչները, ապա ֆուտբոլի աշխարհի չեմպիոն են դառնում առաջնության կազմակերպիչ երկրները: Ինչպես հայտնի է, այս տարի ֆուտբոլի գլխավոր ստուգատեսը կայանալու է Ռուսաստանում: «Եվրոտեսիլ-2018-ում» հաղթել է իսրայելցի երգչուհի Նետան: Հենց այդ փաստը ուրախությամբ են ընդունել ռուսաստանցի ֆուտբոլասերները: Բանն այն է, որ Իսրայելի պատվիրակները «Եվրատեսիլում» հաղթել էին 1978 եւ 1998 թվականներին: Նույն տարիներին կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնություններում չեմպիոն են դարձել տանտերերը՝ Արգենտինան ու Ֆրանսիան: Ըստ աղբյուրի, կան նաեւ համընկնող եւս մի քանի նախանշաններ: Պարզվում է, որ 1978 թվականին եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել անգլիական «Լիվերպուլը», իսկ 1998-ին՝ Մադրիդի «Ռեալը»: Այդ երկու թիմերն այս տարի մտել են չեմպիոնների լիգայի եզրափակիչ, եւ նրանցից մեկնումեկը կրկին կտիրի այդ գավաթին: Հիշեցնենք, որ ֆուտբոլ աշխարհի 2018 թվականի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ը, Ռուսաստանի 11 քաղաքներում: